Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

ԱՊԱՐԱՆՅԱՆ ԿՐՔԵՐ

ԱՊԱՐԱՆՅԱՆ ԿՐՔԵՐ
24.02.2012 | 00:00

Չնայած հայտնի ապարանցի (պատգամավոր) Լյովա Խաչատրյանը ոչ մի կերպ չի համակերպվում այն մտքի հետ, որ այս «գումարումից» հետո պատգամավորի աթոռին «հրաժեշտ» է տալու, այդուհանդերձ, մեր աղբյուրի փոխանցմամբ, նրա փոխարեն ՀՀԿ-ն արդեն այլ թեկնածու ունի աչքի տակ: Ի դեպ, ապարանյան հայտնի «կլանը», որ նախորդ ընտրություններում Խաչատրյանին թև ու թիկունք է եղել, այս անգամ հենց նրա անմիջական ջանքերով է վերջինս զրկվել խորհրդարանում կրկին հայտնվելու հեռանկարից:
Մեր տեղեկություններով` Լյովա Խաչատրյանի նկատմամբ «չուզողություն» է արել անձամբ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, որի «լյուբիմչիկների» շրջանակից վաղուց սև ցուցակ է մղվել հողուջրակից պատգամավորը:
Հավելենք, որ 014 ընտրատարածքում, Լյովա Խաչատրյանի փոխարեն, ըստ շրջանառվող լուրերի, այս անգամ «Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատեր Վրեժ Մարկոսյանն է առաջադրվելու և ստանալու ՀՀԿ-ի աջակցությունը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 926

Մեկնաբանություններ